211652_close_icon
views-count1656 դիտում article-date 12:14 20-08-2021

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է հավատարմագրումը Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման J խմբի վեցերորդ մրցափուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման համար:

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հավատարմագրման տեխնիկական ձևաչափը և մեդիայի ներկայացուցիչների թույլատրելի քանակը նույնն է, ինչ մարտին կայացած հանդիպումների ընթացքում:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումները լուսաբանելու համար, պետք է մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպմանը կարող է ներկա գտնվել առավելագույնը 30 լրագրող և 16 ֆոտոթղթակից (ներառյալ՝ մեկական յուրաքանչյուր ֆեդերացիայից): Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել առավելագույնը մեկական լրագրող և ֆոտոթղթակից: Հայտերի շատ քանակի դեպքում նախապատվությունը կսահմանվի հետևյալ սկզբունքով՝

1.Բուն ֆուտբոլային կամ մարզական լրատվամիջոցները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:

2.Ոչ մարզական կայքերը և Ֆոտո գործակալությունները, որոնցում աշխատող մարզական լրագրողները և ֆոտոթղթակիցները վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:

3.Անկախ լրագրողները կամ բլոգերները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:

4.Ռադիոկայանները, որոնց մարզական լրագրողները վերջին 2 տարվա ընթացքում լայնորեն լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:

5.Լրատվական կայքերը, որոնք չունեն մարզական ուղղվածությամբ առանձին հավելված, սակայն ժամանակ առ ժամանակ լուսաբանել են Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբերի, VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունների հանդիպումները:

 Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի, ինչպես նաև Լիխտենշտեյնի հավաքականների գլխավոր մարզչի՝ ինչպես նախախաղային, այնպես էլ հետխաղային մամուլի ասուլիսները տեղի են ունենալու հեռավար կարգով: Բոլոր ասուլիսների հարցերի ընդունման կարգի մասին կլինի հավելյալ տեղեկատվություն:

Հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզական ու լրատվական կայքերի և բլոգների օպերատորները

1. Կարող են ներկա գտնվել երկու թիմերի նախախաղային մարզումների այն հատվածին, որը բաց կլինի «մեդիայի» հավատարմագրված ներկայացուցիչների համար

2. Չեն կարող ներկա գտնվել Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպմանը՝ հաշվի առնելով.

Ա) Մամուլի ասուլիսների անցկացման հեռավար կարգը

Բ) Որևէ այլ լրատվամիջոց (բացառությամբ պաշտոնական հեռարձակող համարվող հեռուստաընկերության) իրավունք չունի ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշարերի հանդիպումների ընթացքում կատարել նկարահանումներ մարզադաշտի տարածքում:

Գ) COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ չի նախատեսվում հանդիպումներից հետո խառը գոտու (mixed zone) կազմակերպումը:

Լրագրողների և ֆոտոթղթակիցների տեղակայման կարգը 

Հանդիպմանը ներկա լրագրողները պետք է զբաղեցնեն իրենց համար սահմանված տեղերը մեդիա տրիբունայում՝ պահպանելով առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն:

*Յուրաքանչյուր դարպասի հետևում կարող է տեղակայվել առավելագույնը 8 ֆոտոթղթակից, 4-ական՝ դարպասի յուրաքանչյուր կողմում:

Նախախաղային մարզումներ ժամանակ ֆոտոթղթակիցները նույնպես պետք է տեղակայվեն Արևմտյան տրիբունայի՝ իրենց համար սահմանված հատվածում՝ պահպանելով առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Նմանատիպ նյութեր