1670 դիտում
10:31 20-08-2021
Հիմա պողպատի դար չէ․ մենք ապրում ենք software-ի դարում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե 4 տարի առաջ դիմակավորված մարդիկ ներխուժեին քաղաքապետարան եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող փոխքաղաքապետին՝ առանց որեւէ պատճառի (նա ոչ մի տեղ չէր փախչում) ձեռքերը ոլորելով, «բերման ենթարկեին», իրավապաշտպաններն ու ֆեյսբուքյան «առաջադեմ» օգտատերերը մեծ աղմուկ կբարձրացնեին՝ մարդու իրավունքների ակնհայտ խախտումների վերաբերյալ: Բայց, քանի որ այս ամենը կատարվում է հիմա՝ «ժողովրդի իշխանության» օրոք, իսկ բերման ենթարկվողը, իրենց տեսանկյունից, «նախորդ հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչ է, ապա դա համարվում է միանգամայն նորմալ եւ նույնիսկ՝ ցանկալի: «Ժողովրդի իշխանությունը» իրականացնում է իր «պողպատե մանդատը»:
Ամբողջ խնդիրն այն է, որ 21-րդ դարը պողպատի դար չէ: Դա նախորդ դարի մետաղ է, ավելի ճիշտ՝ երկաթի եւ ածխածնի ձուլվածք: Իմ պատանեկության դպրոցական ծրագրի պարտադիր գրքերից էր «Ինչպես էր կոփվում պողպատը» (որն, ի դեպ, իմ կարծիքով, անտաղանդ ստեղծագործություն չէ): Բոլշեւիկ-հեղափոխականներից մեկը, որն այնուհետեւ հսկայական երկիր էր ղեկավարում, իր կեղծանունն ընտրել էր հենց պողպատի հետ իրեն համեմատելով: Վերջապես, երբ եվրոպացիները 1951 թվականին որոշեցին ստեղծել առաջին վերպետական տնտեսական կառույցը, այն կոչվում էր «Պողպատի եւ ածուխի եվրոպական միավորում», քանի որ նախորդ դարի կեսերին հենց այդ երկու ապրանքներն էին ամենակարեւորը արդյունաբերության զարգացման համար, եւ, մասնավորապես, հենց դրանց մաքսային սակագներն էին, որ պետք է համաձայնեցվեին: Թե ինչ էր իրենից ներկայացնում այն ժամանակվա արդյունաբերությունը, կարող եք պատկերացնել թեկուզ Հայաստանի «ընկած հսկաների» օրինակով, որոնք մի քանի տեղ պահպանվել են որպես լքված շենքեր եւ որոնց վերաբերյալ իմ սերնդակիցներից ոմանք պատրանքներ ունեն, թե դրանք երբեւէ հնարավոր է «աշխատեցնել»:
Պողպատը, որպես քաղաքականության այլաբանություն, նույնպես հնարավոր չէ աշխատեցնել՝ եթե նկատի ունենանք պետության երկարատեւ ռազմավարությունը: Մենք ապրում ենք «սոֆթ»-ի, այսինքն՝ ծրագրային ապահովման, անգլերեն ասած՝ software-ի դարում: Եվ որքան անիմաստ է համակարգիչը վերանորոգել պողպատյա մուրճով, այնքան էլ անարդյունավետ է նույն մուրճով տեղական ինքնակառավարումը քանդելը եւ ընդհանրապես կացնային մեթոդներով անձնական վրեժխնդրություն իրականացնելը: Իշխանական ընտրազանգվածը մի քիչ էլ կհրճվի, իշխանավորները մի քիչ էլ կվայելեն իրենց աթոռները, բայց մեծ հաշվով պետության ապագայի առումով դա որեւէ բացասական գործընթաց չի կանգնեցնի:
Այդ գործընթացը կանգ կառնի, եթե ա/ մարդկանց դադարեն հիմարի տեղ դնել, օգտվել նրանց անիրազեկությունից, եւ հակառակը՝ նրանց լիարժեք տեղեկատվություն տան ու ներգրավեն լուրջ խնդիրների քննարկմանը, եւ բ/ իշխանության որեւէ ընդդիմախոս դադարի ընկալվել որպես թշնամի: Այսինքն, համակարգչային լեզվով ասած՝ սկսվի պետության «սոֆթ»-ի կառուցումը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվահամարում։

Նմանատիպ նյութեր
5252 դիտում
22:08 18-02-2015
«Դար ապրիր, դար սովորիր». այն, ինչ մենք միշտ սխալ ենք բացում. ֆոտոշարք
1126 դիտում
22:27 25-07-2024
Մխիթար Հայրապետյանը այցելել է Veeam Software ընկերության հայաստանյան գրասենյակ
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1336 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»