211652_close_icon
views-count7631 դիտում article-date 18:29 10-08-2018

Թրամփի որոշմամբ՝ Թուրքիայի համար պողպատի և ալյումինի ներմուծման մաքսերը կրկնապատկվել են

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել է Թուրքիայի համար պողպատի և ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին: «Ես հենց նոր հավանություն տվեցի Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի մաքսերի ավելացմանը այն պայմաններում, որ նրանց արժույթն արագորեն ընկնում է մեր շատ ուժեղ դոլարի նկատմամբ: Ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»,-գրել Է Թրամփը Twitter-ում: «Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այժմ այնքան էլ լավ չեն»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը: Օգոստոսի 10-ին ավելի վաղ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսական հարձակումները… հարված են հասցրել երկրների փոխհարաբերություններին եւ հասել են այն կետին, որտեղից գրեթե անհնարին է դրանց վերականգնումը»: «Ձեզ հետ են դոլարները, բայց մեզ հետ Է Ալլահը»,-ասել է Թուրքիայի առաջնորդը, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Նմանատիպ նյութեր