Աֆղանստանում գրեթե 18 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ԵՄ
Աֆղանստանի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, անհետաձգելի հումանիտար օգնության կարիք ունի, շուրջ 4 միլիոն մարդ երկրում ներքին փախստական է դարձել: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի զարգացման կոմիտեի ղեկավար Թոմաս Տոբեն՝ հանդես գալով արտաքին գործերի կոմիտեի հետ կայացած արտակարգ համատեղ ունկնդրումների ժամանակ, տեղեկացնում է tass.ru-ն։
«Երաշտների, COVID-19-ի համավարակի եւ մարտական գործողությունների հետեւանքով Աֆղանստանում այդ երկրի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, անհետաձգելի հումանիտար օգնության կարիք ունի, գրեթե 4 միլիոնը դարձել է ներքին տեղահանված անձ»,- նշել է նա: