Դոնեցկում 200 հազարից ավելի մարդ հումանիտար օգնության կարիք ունի
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում հումանիտար օգնության է սպասում ավելի քան 210 հազար բնակիչ: Պաշտոնական Դոնեցկը հուսով է, որ Ռուսաստանը շարունակելու է օգնություն ուղարկել: Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած 10-րդ եւ 11-րդ հումանիտար օգնությունը բաշխվել է 178 մարդու միջեւ:
Իսկ Աբխազիան ուղարկել էր 50 տոննա հումանիտար օգնություն, այդ թվում՝ 23 տոննա մանդարին: