Մոլորակի վրա հումանիտար օգնության կարիք ունի 108 միլիոն մարդ. ՄԱԿ
ՄԱԿ-ի գնահատականներով՝ մոլորակի վրա հումանիտար օգնության կարիք ունի 108 միլիոն մարդ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Գի մունը:
Նա ընդգծել է, որ աշխարհում հումանիտար օգնության կարիք ունեցողներին օգնելու համար անհրաժեշտ է 17.1 միլիարդ դոլար:
Բան Գի մունի խոսքերով՝ վերջին տարիներին ՄԱԿ-ը ստիպված է եղել գործ ունենալ հումանիտար լուրջ ճգնաժամերի հետ, որոնց բնորոշ է բնակչության զանգվածային տեղահանումը: Որպես օրինակներ նա նշել է Սիրիայի, Իրաքի, Հարավային Սուդանի, ԿԱՀ-ի հակամարտությունները:
Սակայն ֆինանսների պակասը միակ խոչընդոտը չէ հումանիտար օգնություն հատկացնլու համար:
Նա ուշադրություն է հրավիրել, որ ՄԱԿ-ն ու նրա գործընկերները հաճախ ստիպված են լինում աշխատել արտակարգ վտագավոր պայամններում:
Նախորդ տարի աշխարհում սպանվել է ՄԱԿ-ի 150 աշխատակից, ինչը ռեկորդային ցուցանիշ է: