Գերմանայի վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նեոնացիստական խմբի անդամի վերաբերյալ դատավճիռը
Գերմանիայի Արդարադատության դաշնային դատարանը հաստատել է նեոնացիստական «Նացիոնալ-սոցիալիստական ընդհատակ» խմբի (NSU) գործով դատավճիռը: Գրում է Deutsche Welle-ն։
Հինգշաբթի՝ օգոստոսի 19 -ին, Կառլսրուեի դատարանը մերժեց Բեատե Չեպեի վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ Բավարիայի պետական դատարանի՝ 3 տարի առաջ կայացրած վճռի՝ բոլոր առարկայական կետերի վերաբերյալ, դրանք անհիմն հայտարարելով:
Դատարանը բեկանեց մեղադրական դատավճռի միայն մեկ կետ, ուժի մեջ թողնելով ցմահ ազատազրկումը, ինչպես նաև ստորին դատարանի սահմանած Չեպեի կատարած հանցագործությունների հատուկ ծանրությունը՝ բացառելով վաղաժամկետ ազատումը: Այսպիսով, դատավճիռը վերջնական է:
Հիշեցնենք, «Նացիոնալ-սոցիալիստական ընդհատակ» կազմակերպության անդամ 43-ամյա Բեատե Չեպեն և նրա գործընկերները մեղադրվում են 10 մարդու սպանության մեջ, որոնցից 8-ը Գերմանիայում ապրող թուրքեր էին։