211652_close_icon
views-count15741 դիտում article-date 17:56 02-08-2014

Քրեական գործերով վերաքննիչ դատարանը ոչ սթափ վիճակում և կարմիր լույսի տակ անցած մահվան ելքով վթարի կասկածյալի կալանքը թողեց անփոփոխ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ օգոստոսի 1-ին, քրեական գործերով Վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը ամփոփոխ թողեց Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի որոշումը որով Երևանի բնակիչ 22-ամյա Գեորգի Խոջոյանի մահվան ելքով ավտովթարի մեջ կասկածվելով հուլիսի 16-ին վերցվել էր երկամսյա կալանքի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական գործերով վերաքննիչ դատարան էր բողոքարկել Կենտրոն դատարանի որոշումը Գ. Խոջոյանի պաշտպանը, գտնելով, որ Կենտրոնի դատարանը անհիմն է կալանավորել իր պաշտպանյալին: Դատավոր Կ. Ղազարյանը ծանոթանալով գործի նյութերին գտել է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի և քննիչ Գոռ Թադևոսյանի ներկայացված փաստերը անհերքելի են, ովքեր ձեռք են բերել անգամ Գ. Խոջոյանի խախտումները ապացուցող վկայություններ, մերժեց նրա փաստաբանի միջնորդությունը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/07/16/20939/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը հուլիսի 16-ին, Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 22-ամյա Գեորգի Խոջոյանի նկատմամբ: Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Նշված դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը և Գ. Խոջոյանը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 14-ին, ողբերգական ու խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Մարգարյան-Ֆուչիկի փողոցների խաչմերուկում բախվել էին Lexus մակնիշի 34 MA 394 համարանիշի և BMW մակնիշի 99 PR 606 համարանիշի ավտոմեքենաները: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էին նաև շտապօգնության մի քանի բրիգադներ: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ փրկարարները շտապօգնության բժիշկների և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ու քաղաքացիների օգնությամբ BMW-ի միջից դուրս են բերել 2, Lexus-ից 1 հոգու, ովքեր տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Փրկարարները հատուկ տեխնիկայի գործադրմամբ վթարի հետևանքով գլխիվայր շրջված Lexus-ի միջից դուրս էին բերել Երևանի Բաշինջաղյան 6 րդ շենքի բնակիչ, 25-ամյա Գևորգ Մուրադյանին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր