1796 դիտում
22:30 18-08-2021
Ցանցահենները գողացել են ԱՄՆ-ում T-Mobile-ի ավելի քան 40 մլն հաճախորդների տվյալները
Ամերիկյան կապի օպերատոր T-Mobile-ը հայտարարել է, որ ցանցահենները գողացել են իր ավելի քան 40 մլն գործող և պոտենցիալ օգտատերերի տվյալները:
Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականի կայքը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
Ըստ աղբյուրի՝ T-Mobile ընկերությունը հայտնել է, որ գողացված տվյալները ներառել են հաճախորդների անուն-ազգանունները, ծննդյան ամսաթվերն ու տարեթվերը, սոցիալական ապահովագրության համարները և տեղեկություններ վարորդական իրավունքի վերաբերյալ:
«Հատկանշական է, որ հեռախոսահամարները, բանկային հաշիվները, փին-կոդերը, գաղտնաբառերը կամ ֆինանսական տեղեկությունները նշված չեն եղել գործող կամ պոտենցիալ հաճախորդների այդ ֆայլերում», - նշված է T-Mobile-ի հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1968 դիտում
12:37 21-09-2014
Ցանցահենները համացանցում հրապարակել են հանրահայտ անձանց անձնական լուսանկարների նոր խմբաքանակ
1477 դիտում
10:46 26-01-2015
Հաքերները գողացել են ավելի քան 20 միլիոն օգտատերի անձնական տվյալները
Այս բաժնից
586 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
616 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1231 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN