Ցանցահենները համացանցում հրապարակել են հանրահայտ անձանց անձնական լուսանկարների նոր խմբաքանակ
Ցանցահենները համացանցում հրապարակել են հանրահայտ անձանց անձնական լուսանկարների նոր խմբաքանակ, Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Այս անգամ կիբերհանցագործների գործողություններից տուժել են հանրահայտ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը, ամերիկացի ֆուտբոլիստուհի Հոուպ սոլոն, երգչուհի Ավրիլ Լավինը, ինչպես նաև մի շարք դերասաններ:
Բաց նկարները դրվել են 4chan և Reddid հանրահայտ կայքերում, սակայն շուտով հանվել են դրանցից: Եվ այնուամենայնիվ, այդ ընթացքում լուսանկարներն արդեն հայտնվել են սոցցանցերում: