Հաքերները գողացել են ավելի քան 20 միլիոն օգտատերի անձնական տվյալները
Bloomberg գործակալությունը հայտնել է, որ անհայտ հաքերները մոտ 20 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալները գողացել են մի հայտնի ծանոթության կայքից:
Ըստ եղած տվյալների, տուժածների կեսը Ռուսաստանի բնակիչներ են, իսկ 40%-ը բնակվում է եվրոպական երկրներում:
Հայտնի է նաև, որ կիբերհանցագործները գողացված տվյալները վաճառքի համար հանձնել են հատուկ կայքի: Դրանք գնողները հնարավորություն կունենան օրինակ իմանալ օգտատիրոջ բանկային հաշիվների համարները:
Իսկ թե որ կայքն է ենթարկվում հաքերային հարձակման, դեռ հայտնի չէ: