Ջրականում որոնողական աշխատանքների արդյունքում ևս 6 աճյուն է հայտնաբերվել
Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։
Հայտնաբերվել է ևս 6 աճյուն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից:
Փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել և տեղափոխել են Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո ՊՈԱԿ։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1642 աճյուն։