211652_close_icon
views-count899 դիտում article-date 19:49 19-08-2021

Ջրականում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 հայ զինծառայողի աճյուն

 Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում դիրքային հատվածում օգոստոսի 19-ին հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1645 աճյուն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր