2400 դիտում
16:13 18-08-2021
Փաշինյանն ասաց` ինչ բաժիններից է բաղկացած կառավարության 2021-2026թթ. ծրագիրը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-26 թվականի գործունեության ծրագիրը։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նոր ձևավորված գործադիր մարմինը պարտավոր է այն 20-օրյա ժամկետում ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանն ու հաստատմանը։
Փաշինյանը նիստում հայտնեց, որ ծրագիրն ԱԺ-ում կքննարկվի հաջորդ շաբաթվա սկզբում։
«Իհարկե, համոզված եմ, որ ԱԺ-ում ծրագիրը մանրամասն քննարկման կարժանանա, ես այսօր ուզում եմ համառոտ ասել, որ այն բաղկացած է 6 բաժնից։ Դրանք են` անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում»,- ասաց նա։
Փաշինյանը նաև շեշտեց, որ կառավարության ծրագիրը հիմնված է ընտրություններում ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ի տված խոստումների և Հայաստանի վերափոխման մինչև 2050թ-ի ռազմավարության վրա։

Նմանատիպ նյութեր
2028 դիտում
13:52 18-11-2021
Կառավարությունը հաստատեց 2021-2026թթ. գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը
Այս բաժնից
310 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
913 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
502 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում