2028 դիտում
13:52 18-11-2021
Կառավարությունը հաստատեց 2021-2026թթ. գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2021-2026թթ. գործունեության 5-ամյա միջոցառումների ծրագիրը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ծրագրում ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյուքնները, ժամկետներն ու ֆինանսովորման աղբյուրները:
«439 հիմնական նպատակից ու 1276 միջոցառումից բաղկացած ծրագիրը հիմնված է կառավարության հանձնառությունների, այդ թվում, 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի ու քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների վրա, ինչպես նաեւ հայաստանի վերաբփոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության թիրախների վրա», ասաց նա:
Մհեր Գրիգորյանի խոսքով, այս ծարգիրը արտացոլում է նաեւ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2,6 մլրդ եվրոյի փաթեթի շրջանակներում իրականացվելիք ծրագրերը:
Փոխվարչապետը հվելեց, որ ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես ԵԱՏՄ ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների ու դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ:
Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ծրագիրը պետք է դառնա կառավարության հիմնական աշխատանքային պլանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այս ծրագրի մեջ որևէ նորություն չկա, որովհետև ամեն ինչ քննարկել են նախընտրական շրջանում, կառավարության ծրագրի քննարկման շրջանում:
«Ըստ էության, մեր հրապարակային հայտարարությունների իրագործման պլանն է այստեղ ներկայացված: Կարծում եմ՝ շատ մանրամասներ քննարկելու անհրաժեշտություն չկա, որովհետև կրկնվելու ենք»,- նշեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր
1778 դիտում
16:13 16-05-2019
Կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը
2397 դիտում
16:13 18-08-2021
Փաշինյանն ասաց` ինչ բաժիններից է բաղկացած կառավարության 2021-2026թթ. ծրագիրը
15088 դիտում
21:20 06-04-2017
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրել է 2017-2021 թվականների Էջմիածնի հնգամյա զարգացման ծրագիրը
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը