36479 դիտում
13:48 18-08-2021
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Volkswagen-ը հայտնվել է Կաքավաձոր թաղամասի պոմպակայանում գտնվող ջրատարում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կաքավաձոր թաղամասի պոմպակայանի մոտ Volkswagen-ն ընկել է ջուրը և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթպահի գլխավորությամբ։
Պարզվել է, որ նշված ավտոմեքենան Volkswagen մակնիշի է, վարորդն էլ, ում ինքնությունը պարզվում է, հեռախոսով տեղեկացրել է, որ ինքը չի տուժել։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
147114 դիտում
15:00 14-07-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. Վերին Արտաշատ գյուղի գազալցակայանի պոմպակայանում պայթյուն է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
58616 դիտում
19:05 23-06-2022
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. 37-ամյա վարորդը Nissan Tiida-ով հայտնվել է ջրատարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ