211652_close_icon
views-count19997 դիտում article-date 18:30 03-03-2023

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 23-ամյա վարորդը Volkswagen passat-ով հայտնվել է չգործող ջրատարում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 15:40-ի սահմաններում 23-ամյա Մկրտիչ Վ.-ն իր վարած Volkswagen passat մակնիշի ավտոմեքենայով Բջնի-Հրազդան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում չգործող ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազերծել են ավտոմեքենան, ապա քաղաքացիների ու պարեկների օգնությամբ այն դուրս բերել երթևեկելի գոտի։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները, գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյան և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարել դասակի հրամանատար Վահե Գիգոլյանը, պարեկներ Արմեն Աթաբեկյանն ու Սերյոժա Այվազյանը։

Վթարի փաստով պարեկային ծառայության Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր