211652_close_icon
views-count19083 դիտում article-date 15:35 17-08-2021

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ վարորդները հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Դավթի Բեկի փողոցի թիվ 92 էլեկտրական սյան դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Հովհաննես Մուրադյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Հովսեփ Վարդանյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9 այնուհետև թիվ 3-րդ հրշեջ- փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Երևանդի գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ։
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր