211652_close_icon
views-count2972 դիտում article-date 15:27 17-08-2021

Ուզբեկստանը հայտարարել է, որ շփվում է թալիբների հետ սահմանի պահպանության հարցերով

Ուզբեկստանի իշխանությունները սերտ կապեր են պահպանում «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ սահմանի պահպանումն ապահովելու հարցերով, ասվում է հանրապետության ԱԳՆ հայտարարությունում։

«Ուզբեկական կողմը սերտ շփումներ է պահպանում «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ սահմանի պահպանության եւ սահմանամերձ գոտում հանգստության ապահովման հարցերով։

Մենք նաեւ հայտարարում ենք, որ պետական սահմանի խախտման ցանկացած փորձ կոշտ կկասեցվի Ուզբեկստանի օրենսդրության համապատասխան»,- նշել են երկրի ԱԳՆ-ում։

Քաբուլում Ուզբեկստանի դեսպանությունը ներկայում աշխատում է նախատեսված ռեժիմով, տեղեկացրել են հանրապետության ԱԳՆ-ում։

Նմանատիպ նյութեր