Ֆիլիպինների սկանդալային նախագահ Դուտերտեն հայտարարել է, որ իր զարմիկները շփվում են ԻՊ-ի հետ
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, ով հայտնի է իր սուր և սկանդալային արտահայտություններով, Rappler թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր զարմիկները կապ ունեն «Իսլամական պետություն» և «Մորոյի իսլամական ազատագրական ճակատ» (MI) ահաբեկչական խմբավորումների հետ։
Նա հավելել է, որ իր զարմիկներից մի քանիսը նույնիսկ համալրել են ԻՊ շարքերը։
«Եկեք ազնիվ լինենք. ես լսել եմ, որ նրանք ԻՊ-ի և մորոյի կողմնակից են ու ասել եմ նրանց, որ շատ եմ ցավում դրա համար, սակայն ես ծառայում եմ հանրապետությանս, այլ ոչ բարեկամական հարաբերություններին»,-ընդգծել է Ֆիլիպինների նախագահը։
Մորոն (MI) մալայական-պոլինեզյան աբորիգենների էթնիկ խումբ է։ 2014 թվականին MI-ի և Ֆիլիպինների միջև հաշտության պայմանագիր կնքվեց, սակայն բախումները կողմերի միջև շարունակվում են։