Աֆղանստանի սահմանի մոտ սպանվել է պակիստանյան թալիբների առաջնորդը
Աֆղանստանի սահմանի վրա սպանվել է պակիստանյան թալիբների ղեկավար Ասմաթուլա Շահին Բհիթանին։ Այս մասին հայտնել է Pakistan Today֊ը։
Ըստ պարբերականի տվյալների, երկրի հյուսիսարևմտյան տարածքում անհայտ անձինք նրա մեքենայի ուղղությամբ կրակ են արձակել։ Թալիբների ղեկավարի հետ միասին մահացել են նաև նրա 3 զինակիցները։
Հիշեցնենք, որ Ասմաթուլա Շահին Բհիթանին թալիբների ղեկավար է ընտրվել 2013թ նոյեմբերի 1֊ից հետո, երբ ամերիկյան անօդաչուն ոչնչացրել է նախորդ առաջնորդին։