211652_close_icon
views-count1884 դիտում article-date 20:18 16-08-2021

Լիլիան Գալստյանը վաղվանից կրկին լուսաբանելու է խորհրդարանի աշխատանքները. Panorama.am

Panorama.am-ը տեղեկացնում է, որ  կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքը ՀՀ ԱԺ տարածք ազատ է՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման արտահերթ նստաշրջանները (այդ թվում՝ սույն թվականի օգոստոսի 17-ին գումարվելիք) լուսաբանելու համար։ Այս մասին կայքին  հայտնել են ԱԺ աշխատակազմից։

Հիշեցնենք, որ  Panorama.am  կայքի հիմնադիր ընկերության ներկայացուցիչն օգոստոսի 11-ին դիմում էր ներկայացրել ԱԺ աշխատակազմ` ընդգծելով, որ լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելու որոշումը ակնհայտորեն ոչ իրավաչափ է, հակասում է վարչարարության հիմնարար սկզբունքներին։

«Այն ակնհայտորեն խախտում է իմ վստահորդ կազմակերպության իրավունքներն ու ազատությունները, ինչով պայմանավորված դիմում ենք Ձեզ՝ խնդրելով վերացնել նախկինում Լիլիան Գալստյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները և վերականգնել վերջինիս հավատարմագրումը՝ թույլատրելով նրան այսուհետ մուտք գործել Աժ տարածք ու իրականացնել մասնագիտական պարտականությունները»,-ասված էր ԱԺ աշխատակազմին ուղղված դիմումի մեջ։

«Պանորմա.էյ.էմ» ՍՊԸ ներկայացուցիչ՝ փաստաբան Իրմա Ճաղարյանն ԱԺ-ին նաև տեղեկացրել էր, որ չեն պահպանվել լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումներով սահմանված պահանջները, ինչով պայմանավորված՝ խախտվել են «Պանորամա.էյ.էմ» ընկերության իրավունքներն ու ազատությունները։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր