211652_close_icon
views-count6042 դիտում article-date 12:39 16-08-2021

Պաշտոնական լիազորությունների բազմաթիվ չարաշահումներ Քանաքեռ-Զեյթուն համայնքում․ «Առավոտ»

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ դատախազությունից ստացված գրության հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու միջոցով, 2003թ. օգոստոսի 15-ին գրանցվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի սեփականության իրավունքը Քանաքեռցու 32 հասցեում գործող մանկապարտեզի շենքի նկատմամբ, այնուհետև 2004թ․  կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով նշված շենքի 1284 քմ. մակերեսը վաճառվել է Ս. Ս.-ին 5.000.000 դրամով, ով էլ նշված տարածքը 2005թ. հոկտեմբերի 1-ին վաճառել է Ա. Ե.-ին  18.000.000 դրամով, այնինչ 2007թ. հուլիս ամսվա դրությամբ նշված տարածքի կադաստրային արժեքը կազմել է 51.841.990 դրամ, ինչի ադյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Դատախազությունից ստացված գրության հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու միջոցով, Հր.Ներսիսյան փողոցի 1շենքի 124 հասցեի 121.2 մակերեսով տարածքի և նույն փողոցի 130 հասցեի 83.9 մակերեսով տարածքի նկատմամբ գրանցվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի սեփականության իրավունքը, որոնք վաճառվել են Ա. Գ.-ին  և Է. Վ.-ին կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գներով, ովքեր այդ տարածքները հետագայում գրավադրել կամ օտարել են բարձր շուկայական արժեքով, որի ադյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր