211652_close_icon
views-count31776 դիտում article-date 20:17 30-04-2024

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ համայնքում ճանապարհների ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքները շարունակվում են․ հեռացվել է մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ վարչական շրջանում հսկայածավալ աշխատանքներ են սկսկվել ասֆալտապատման ու փոսալցման ուղղությամբ։

Աշխատանքները տեղում ղեկավարում է վարչական շրջանի ղեկավարը ու գովելի է, որ հիմնականում աշխատանքների մեկնարկը տրվել է այն հատվածներում, որտեղ վերջին անգամ ասֆալտապատման աշխատանքներ կատարվել են սովետական տարիներին։ 

Փոսալցման ու ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ՝ վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ նաև իրականացվել է մեծ թվով բակերից աղբի հեռացում, այդ թվում՝ շինարարական ու կենցաղային։ Մոտ 10-ից ավելի բեռնատարներով աղբ է հեռացվել ու այդ ամենը արել էին բնակիչները, սակայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և կոմունալ բաժնի ծառայողները իրենց միջոցներով դա էլ են արել, մինչդեռ եթե բնակիչները մի քիչ սրտացավ մոտենային համայնքին, ապա աղբը չէին թափի որտեղ պատահի։ 

Վարչական շրջանում ճանապարհների ասֆալտապատման ու փոսալցման աշխատանքները շարունակվում են։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր