211652_close_icon
views-count23402 դիտում article-date 12:17 16-08-2021

Արտակարգ դեպք «Կախվածությունների ազգային կենտրոնում»․ 37-ամյա ՌԴ քաղաքացին հիվանդասենյակի պատուհանից ցած է նետվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 15-ին «Կախվածությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում տեղի ունեցած դեպքի փաստով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 18։40-ին նշված կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացին կենտրոնի 3-րդ հարկից իրեն ցած է նետել, ում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 53 խումբը տեղափոխել է հիվանդանոց։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ՌԴ քաղաքացի 37-ամյա Եվգենի Գ․-ն է, ով «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «պոլիտրավա» ախտորոշմամբ։

Ոստիկանները պարզել են նաև՝ դեպքը տեղի ունեցել նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում։

Ըստ բժշկի հայտնածի՝ Եվգենի Գ․-ն ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալու։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր