37617 դիտում
15:46 14-08-2021
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ВАЗ 21140-ը բախվել է հսկայական քարերի և կողաշրջել․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊԱՐՏԱԺ
Այսօր, օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գագիկ Մարգարյանը իր վարած ВАЗ 21140 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 81 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Մարգարյանն ու նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Բոյաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ու կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+