211652_close_icon
views-count37696 դիտում article-date 13:37 23-12-2017

Շղթայական ավտովթար Գյումրիում. բախվել են Mercedes, ВАЗ 21140 և ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենաները, 15-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի և Հ. Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրի քաղաքի Դ. Ճարտարապետ փողոցի բնակիչ, 45-ամյա Արտուշ Երանոսյանի վարած Mercedes մակնիշի 97 AM 007 համարանիշի, Գյումրի քաղաքի Հ. Սարգսյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Նահապետ Սարգսյանի վարած ВАЗ 21140 մակնիշի 35 GD 019 համարանիշի և Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի բնակիչ՝ 20-ամյա Արամայիս Գրիգորյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 45 ՍՍ 727 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գրիգորյանի ուղևորուհի՝ 15-ամյա Արփի Գրիգորյանը, ով հաշվառված է Գյումրի քաղաքի Լալայան փողոցում, մարմնական վնասվածքներով տղափոխվել է Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց; Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մարգարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր