211652_close_icon
views-count1561 դիտում article-date 14:12 14-08-2021

Չինաստանի բնակչության կեսից ավելին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է շուրջ 777 մլն մարդ: Այս մասին հայտնում է Global Times-ը՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության տվյալներն՝ օգոստոսի 12-ի դրությամբ:

Հաղորդվում է, որ ամբողջական պատվաստում է ստացել Չինաստանի բնակչության կեսից ավելին:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Չինաստանի Ուհան քաղաքի ողջ բնակչությունը (ավելի քան 11 մլն մարդ) պետք է թեստավորում անցներ՝ կորոնավիրուսի տարածվող նոր ալիքի դեմ պայքարի շրջանակում:

Նմանատիպ նյութեր