211652_close_icon
views-count54813 դիտում article-date 23:59 13-08-2021

Ինքնասպանություն՝ Երևանում. 35-ամյա տղամարդը Դավիթաշենի կամրջից ցած է նետվել. դին անանցանելի վայրից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մարտիկյանի գլխավորությամբ։

Դին տեղափոխելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ;

Փրկարարները մեծ դժվարությամբ են դին դուրս բերել անվտանգ վայր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վաղինակ Մ-ն է։

Փաստի առթիվ ավագ քննիչ Մարտիկյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դիակի դատաբժշկական  փորձաքննություն։

Տեղում ծառայություն են կատարել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր