211652_close_icon
views-count937 դիտում article-date 20:18 13-08-2021

Թալիբներն Աֆղանստանի Պակտիա նահանգում արգելել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է արևելյան՝ Պակտիա նահանգում կորոնավիրուսի դեմ պատվաստումն արգելելու մասին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է աֆղանական Shamshad հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկության համաձայն՝ Պակտիա նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Վալայաթ Խան Ահմադզայը լրագրողներին հայտնել է, որ անցած շաբաթ այդ տարածաշրջանը գրաված թալիբներն արգելել են պատվաստումը նահանգի տարածաշրջանային հիվանդանոցում: Բժիշկը պատմել է, որ պատվաստումների բաժանմունքը փակվել է արդեն առնվազն երեք օր, և այցելուներին ասում են, որ պատվաստանյութն արգելված է:

Նմանատիպ նյութեր