211652_close_icon
views-count1411 դիտում article-date 22:55 13-08-2021

Աֆղանստանի փոխնախագահը հայտարարել է, որ չի ընդունի թալիբների պարտադրած պայմանները

Աֆղանստանի առաջին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը հայտարարել Է, որ չի ընդունի հանգամանքներով պարտադրված ոչ մի կարգի գործարաք «Թալիբան» արմատական շարժման հետ: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սալեհն ընդգծել Է, որ «փորձում Է փոխել իրավիճակը եւ համոզված Է, որ «Թալիբանը» պարտություն կկրի»:

Նա սկզբունքորեն տրամադրված Է «չընդունելու հանգամանքերով պարտադրված ոչ մի կարգի գործարք» արմատականների հետ:

Սալեհի այս դիրքորոշման մասին հայտնի Է դարձել Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Հանիֆ Աթմարի խոսքի ֆոնին, որն օգոստոսի 12-ին հավաստել Է, որ Քաբուլը թալիբներին առաջակել Է համաձայնության գալ երկրի համատեղ կառավարման շուրջը:

Մինչդեռ թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը նշել Է, որ շարժումը չի ընդունի Քաբուլի առաջարկությունը իշխանության բաժանման եւ հրադադարի շուրջը, իսկ իրենց նատակն Է վերջ դնելու օտարերկրյա ինտերվենցիային եւ երկրում կազմելու իսլամական կառավարություն, եւ եթե պաշտոնական Քաբուլը համաձայնվի դրան, ապա թալիբները պատրաստ են զինադադարի: Հակառակ դեպքում շարժումը կշարունակի պայքար մղել:

«Թալիբանի» կողմնանկիցները շարունակում են հարձակվել նահանգների կենտրոնական քաղաքների վրա ամբողջ երկրում: Նրանց ներկայացուցչի պնդմամբ՝ զինյալներն օգոստոսի 13-ին վերահսկողության տակ են առել Թարինքոթ քաղաքը (Ուրուզգանի նահանգի կենտրոնը երկրի կենտրոնական մասում), իսկ ավելի ուշ գրավել են Փուլի Ալամ քաղաքը (Լոգարի արեւելյան նահանգի կենտրոնը): Վերջինն արմատականները հարձակվել են նահանգապետի աշխատավայրի վրա, իսկ պաշտոնյաներն ու նրանց ղեկավարությունը հարկադրված են եղել անձանտուր լինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր