Սևանա լճի հանրային լողափերը հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին
«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերը հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին. կառուցվել են հատուկ թեքահարթակներ, որոնք թույլ կտան քաղաքացիներին անվասայլակներով մտնել լիճ:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Նախարարի խոսքով՝ արվում է ամեն բան քաղաքացիների ջրափնյա հանգիստն առավել բարեկարգ ու հարմարավետ միջավայրում կազմակերպելու համար։