211652_close_icon
views-count1254 դիտում article-date 17:43 24-06-2014

Հուլիսի 1-ից Սևանա լճի հանրային լողափերը կբացվեն

Հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի 11 հանրային լողափերը: 2014 թվականին կընդլայնվեն լողափերում մատուցվող ծառայությունները: Հանգստացողները կարող են անվճար օգտվել կայանատեղիից, մանկական և սպորտային խաղահրապարակներից, սանհանգույցներից, լողաթախտերից և այլ ծառայություններից: Տարեցտարի ավելանում է այցելուների թիվը: Օրական մոտ երկու հազարից ավելի մարդ է հանգստանում հանրային լողափերում: Եթե 2011-ին այցելուների թիվը լողափեր 100.000 էր, 2012-ին՝ 120.000, ապա 2013-ին հանրային լողափեր են այցելել 150.000-ից ավել քաղաքացի: Նախատեսվում է առաջիկայում ավելացնել հանրային լողափերի քանակը:

Նմանատիպ նյութեր