211652_close_icon
views-count91878 դիտում article-date 10:34 13-08-2021

Ողբերգական ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում․ Mercedes-ը վերածվել է մոխրակույտի․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոսոստի 13-ին ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում Mrecedes մակնիշի ավտոմեքենան Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ապա մոտ 15 մետր առաջ ընթանալով, հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ՝ 27-ամյա Անանիա Հակոբյանը, 24-ամյա Մեսրոպ Մկրտչյանը և 26-ամյա Արա Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ճանապարհին Մ․ Մկրտչյանը մահացել է։ 

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Ավագյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վաչագան Մովսիսյանի և Հովհաննես Թաթոյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր