Ջրհեղեղի հետևանքով Թուրքիայում 11 մարդ է զոհվել
Թուրքիայի սևծովյան ափամերձ շրջաններում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է զոհվել:
Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության հաղորդագրությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 10 մարդ մահացել է Կաստամոնու շրջանում, 1-ը՝ Սինոպում, ևս մեկը անհետ կորել է ափամերձ Բարթըն քաղաքում:
Մարմնական վնասվածքներ է ստացել 13 մարդ: