211652_close_icon
views-count1956 դիտում article-date 12:24 20-06-2014

Բուլղարիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 9 մարդ

Բուլղարիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 9 մարդ, այդ թվում՝ երեխա։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։ Տուժել է հատկապես սևծովյան Վառնա քաղաքը, որի փողոցներն ու տները ջրով են ողողված։ Քաղաքի ոստիկանության մամլո քարտուղար Իվան Մալյովը հայտարարել է, որ զոհերի թիվը կավելանա։ Ջրհեղեղից տուժած շրջաններում էլեկտրացնուցումը խաթարվել է։ Սպասվում է, որ Բուլղարիայի տեղատարափ անձրևները կշարունակվեն մինչ մայիսի 20֊ը։

Նմանատիպ նյութեր