Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 26 մարդ
Չինաստանի կենտրոնական, հարավային, հարավարևմտյան շրջաններում վերջին 5 օրերի ընթացքում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 26 մարդ։ Այս մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը։
Ըստ Չինաստանի քաղվարչության նախարարության տվյալների՝ Ֆունցզյանմ Ցզյանսի, Խուբեյ, Խունան, Սիչուան, Յունյնան, ինչպես նաև Գուանսի֊Չժուանսի ինքավար մարզում տեղատարափ անձրևների հետևանքով տուժել է 4,9 մլն մարդ, 337 հազարը բնակիչ տարհանվել են անվտանգ շրջաններ։
Ջրեղեղը ավերել է 8 հազար բնակելի կառուցներ, վնասել՝ 66 հազար։ Ընդհանուր վնասի չափ կազմում է 4,08 մլրդ յուան(653 մլն դոլար)։