211652_close_icon
views-count1524 դիտում article-date 16:11 12-08-2021

Հակոբ Սերոբյանն առաջարկել է Արթուր Դավթյանի անունով մարզադպրոց կառուցել

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը համաձայն է Արթուր Դավթյանի այն խոսքերի հետ, որ ՕԽ-ում նվաճած բրոնզե մեդալը ոսկու արժեք ունի։

Այդ մասին նա ասել է «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլի ժամանակ:

«Բոլորը ոգևորված են Արթուրի հաջողություններով։ Բայց բացի ոգևորությունից պետք է լինեն նաև պայմաններ։ Իմ նպատակն է եղել, որ Օլիմպիական խաղերից մեդալ բերեինք։ Մեդալներ ունեինք բոլոր մրցաշարերից, չունեինք միայն Օլիմպիական խաղերից։ Արթուրը շատ ճիշտ ասեց՝ այս բրոնզե մեդալը ոսկի է։

Մենք ունենք երկու դահլիճ, երկուսն էլ անմխիթար վիճակում են։ Խմբակներ շատ են գալիս։ Մենք ցույց տվեցինք արդյունք, ամեն տեղերից մեդալ բերեցինք՝ եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր։

Լավ կլինի մեկ հատ եվրոպական ստանդարտներին համապատասխան դպրոց ունենանք, թող լինի Արթուր Դավթյանի անունով։ Թող լինի դպրոցը, դրանով մարմնամարզությունը կզարգանա»,- ասել է Սերոբյանը:

Հիշեցնենք, որ Արթուրը Դավթյանը ասել էր, որ պատրաստվելու է 2024թ Փարիզի Օլիմպիական խաղերին, սակայն վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա ԱԱ-ն։ Սերոբյանը նշել է, որ վստահ է՝ Արթուրը կլինի օլիմպիական ոսկու հավակնորդ Փարիզի ՕԽ-ում։

Նմանատիպ նյութեր