211652_close_icon
views-count1212 դիտում article-date 15:38 12-08-2021

Մադագասկարի նախագահը պաշտոնանկ Է արել կառավարության բոլոր անդամներին

Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան պաշտոնանկ է արել կառավարության բոլոր անդամներին: Օգոստոսի 12-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի դիվանատան հայտարարությունը։

Պետության ղեկավարի կողմից այդ քայլի պատճառները դիվանատան հայտարարության մեջ չեն նշվում: Մինչդեռ անցած կիրակի օրն ազգային հեռուստատեսությամբ իր ելույթում Անդրի Ռաձուելինան քննադատել է կառավարության եւ մի շարք նախարարների գործողությունները՝ դրանք որակելով անբավարար:

«Ինչպես եւ ֆուտբոլային թիմում, մարդիկ պետք է փոխվեն, երբ կառավարության աշխատանքում կան ձախողումներ,- նշել է նախագահը:- Կլինեն փոփոխւթյուններ, եւ դա կվերաբերի բոլորին, ովքեր չեն կատարում իրենց հանձնարարված աշխատանքը»: Նախարարներին պաշտոններից ազատելու մասին ներկայիս որոշումն ընդունվել է պետության ղեկավարի դեմ մահափորձի գործի՝՝ Մադագասկարում շարունակվող հետաքննության ֆոնին: Հուլիսի 20-ից իշխանությունները ձերբակալել են 21 մարդու, ներառյալ 12 զինծառայողների՝ Անդրի Ռանձուելինայի սպանության եւ կառավարության տապալման նպատակով դավադրության կասկածանքով:

Reuters գործակալության տվյալներով՝ ձերբակալվածների թվում են բանակի եւ ժանդարմերիայի 5 գեներալներ, ինչպես նաեւ 4 օտարերկրացիներ, ներառյալ Ֆրանսիայի քաղաքացիներ։

Նմանատիպ նյութեր