Ադրբեջանի նախագահը պաշտոնանկ Է արել 2 փոխվարչապետների
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել փոխվարչապետներ Ալի Հասանովին ու Հաջիբալա Աբութալիբովին պաշտոններից ազատելու մասին։
Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը, այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը:
«Պաշտոնից ազատել փոխվարչապետներ Ալի Հասանովին և Հաջիբալա Աբութալիբովին»,-ասված է կարգադրության մեջ
Պատճառները չեն նշվում։