211652_close_icon
views-count2103 դիտում article-date 14:47 12-08-2021

Զինհաշմանդամներին աշխատանքի տեղավորելու դեպքում՝ գործատուին ֆինանսական աջակցություն կտրամադրվի

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք (վիրավորում) ստացած եւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրելու մասին որոշման նախագիծը։

«Միջոցառման շրջանակներում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի  համար գործատուին տրամադրվում է աջակցություն՝ այդ անձի աշխատավարձից հաշվարկված  եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100․000 դրամի չափով, գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում` միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500․000 դրամի չափով»,- զեկուցեց  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նմանատիպ նյութեր