211652_close_icon
views-count6126 դիտում article-date 20:40 11-08-2021

Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին 9380 գորիսցի է միացել

Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խումբը հայտնում է, որ Գորիսի համայնքապետին ազատ արձակելու պահանջով իրականացված ստորագրավաքին 9380 գորիսցի է միացել:

«Հավաքված 9380 ստորագրությունները (որտեղ ներառված չեն ոչ գորիսեցի բնակիչները) կուղարկվեն Երևան՝ սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազին ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ ընտրություններին Գորիս խոշորացված համայնքում գրանցված 23580 ընտրողից ընտրություններին մասնակցել էր 13466 քաղաքացի, որը ներառում է նաև Գորիս համայնքում զինվորական ծառայություն անցնող (ոչ գորիսեցի) ընտրողներին։

Այսինքն, ներկա պահին Գորիս խոշորացված համայնքում ընտրության մասնակցած քաղաքացիների թվի մոտ 70%-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանքը անհապաղ վերացնելու մասին որոշում կայացնելու պահանջով՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ գոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունների համաձայն»,- ասված է նախաձեռնող խմբի հայտարարությունում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր