Տիմոշենկոյին ազատ արձակելու ստորագրահավաքին 100 հազարից ավելի մարդ է մասնակցել
Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յուլյա Տիմոշեկնկոյին ազատ արձակելու պահանջով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ուղղված դիմումը հավաքել է անհրաժեշտ 100 հազար ստորագրությունը: Այս մասին հայտարարել է պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն, հայտնում է korrespondent.net-ը:
Դիմումում ընգծվում է, որ Տիմեշենկոն արդեն 2.5 տարի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակարգի քաղբանտարկյալն է, իսկ նրա ձերբակալությունը մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից անօրինական է ճանաչվել:
«Մենք Օբամայի վարչակազմին հորդորում ենք բոլոր օրինական միջոցներն օգտագործել Յուլյա Տիմոշենկոյին անհապաղ ազատ արձակելու համար»,- ասվում է դիմումում:
Փաստաթղթում նաև ասվում է, որ Կիևում բողոքում են հարյուր հազարավոր մարդիկ, որոնք ցանկանում են Տիմոշենկոյին տեսնել ազատության մեջ: