7494 դիտում
15:28 10-08-2021
Գորիսի ընտրողների 70 տոկոսը ստորագրել է՝ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով
Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խմբի անդամ Զաքար Խոջաբաղյանը գրում է․
Այսօր Գորիսում ավարտեցինք համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքը։ Հավաքված 9380 ստորագրությունները (որտեղ ներառված չեն ոչ գորիսեցի բնակիչները) կուղարկվեն Երևան՝ սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազին ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ ընտրություններին Գորիս խոշորացված համայնքում գրանցված 23580 ընտրողից ընտրություններին մասնակցել էր 13466 քաղաքացի, որը ներառում է նաև Գորիս համայնքում զինվորական ծառայություն անցնող (ոչ գորիսեցի) ընտրողներին։
Այսինքն, ներկա պահին Գորիս խոշորացված համայնքում ընտրության մասնակցած քաղաքացիների թվի մոտ 70%-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանքը անհապաղ վերացնելու մասին որոշում կայացնելու պահանջով՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ գոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունների համաձայն։
Հետագա քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդիվ։
Հարգանքներով,
Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խումբ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6129 դիտում
20:40 11-08-2021
Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին 9380 գորիսցի է միացել
Այս բաժնից
883 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
901 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»