211652_close_icon
views-count14550 դիտում article-date 16:30 11-08-2021

«Պարոն Կոնջորյան, երբ շեֆ եք ասում, ո՞ւմ նկատի ունեք»․ Մանուկյանը թվարկեց Կոնջորյանի շեֆերին․ «Առավոտ»

«Պարոն Սիմոնյան, մեկ ճշտում։ Օրինակ՝ մի պաշտոնի համար քավորին դավաճանելը համարենք կապիտուլյա՞նտ, թե՞ դավաճան։ Հոմանիշը ո՞րն է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին դիմեց «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը։ Գրում է «Առավոտը»։

Ինչ վերաբերում է ՔՊ-ի ղեկավար Հայկ Կոնջորյանի նկատառմանը, թե իրենց տղամարդության դասեր տվող Իշխան Սաղաթելյանը «Հայրենիքի փրկության շարժման» օրերին մի տեսանյութում փախնում էր ոստիկաններից, Գեղամ Մանուկյանը նշեց․ «Իշխան Սաղաթելյանը շեֆ ունի՝ անձ չէ, այլ կուսակցական ղեկավար մարմին, բայց մենք երբեք շեֆ չենք փոխում։ Պարոն Կոնջորյան, երբ շեֆ եք ասում, ո՞ւմ նկատի ունեք՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե ժամանակին «ՀԺԱՄ»  կուսակցության ձեր ղեկավարին, թե սրբություն համարվող «Լուսավոր Հայաստանի» ձեր ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Գիտեք, շեֆը մի անգամ է լինում»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իշխող խմբակցությունը մեկ շեֆ ունի եւ դա ՀՀ ժողովուրդն է»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ «Ա1+»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր