211652_close_icon
views-count2788 դիտում article-date 14:59 11-08-2021

Մեկնարկել է ռուս-չինական զորավարժությունների ակտիվ փուլը

Ռուսաստանի և Չինաստանի զինվորականները ՉԺՀ-ի հյուսիսի կենտրոնական մասում գտնվող զինափորձարանում ձեռնամուխ են եղել գործնական գործողություններին, որոնք անցկացվում են «Սիբու/Փոխգործակցություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների ընթացքում, տեղեկացնում է interfax.ru-ն:

Երկու երկրների զինվորականները համատեղ խմբավորման ուժերի ծավալում են իրականացրել տրված շրջանում, կազմակերպել հետախուզության վարում՝ պայմանական հակառակորդի ամրացման կետերի հայտնաբերման նպատակով, ինչպես նաև կատարելագործել վարժանքների ակտիվ մասի առանձին էպիզոդներ, որն ընդգրկում է այդ թվում նաև ցամաքային-օդային հակաահաբեկչական գործողության անցկացումը»,-Արևելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) մամուլի ծառայությունը հաղորդել է օգոստոսի 11-ին: Զորաշարժերն անցկացվում են ՉԺՀ-ի Նինսյա-Հուեյսկոմի ինքնավար շրջանի «Ցինտունսյա» զինափորձարանում:

Զորավարժությունները, որին Ռուսաստանը գործի է դրել մի քանի Սու-30ՍՄ բազմանպատակային կործանիչներ, կտևեն մինչև օգոստոսի 13-ը: ԱՌՕ-ում հաղորդել են, որ վարժանքների ընթացքում Ռուսաստանի զինվորականներն օգտագործում են չինական բանակի զրահատեխնիկա:

«Համատեղ զորաշարժերին պատրաստվելու ընթացքում երկու երկրների զինվորականներն անցկացրել են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ցամաքային զորքերի մարտական մեքենաներ և տանկեր վարելու համատեղ վարժանքներ և հրետանային հրաձգություն կատարել թիրախների ուղղությամբ, որոնք նմանեցված են հրետանային զենքին և պայմանական հակառակորդի ամրացված կրակակետերին»,-հաղորդել են ԱՌՕ-ի մամուլի ծառայությունում: Ավելի վաղ ԱՌՕ-ն տեղեկացրել էր, որ ռուս-չինական զորաշարժերին կմասնակցի շուրջ 13 հազար զինծառայող և գրեթե 500 միավոր սպառազինություն ու տեխնիկա: 

Նմանատիպ նյութեր