63355 դիտում
12:34 10-08-2021
Խոշոր ավտովթար և մահվան ելքով վրաերթ Երևանում․ բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. մեկ այլ Mercedes էլ վարերթի է ենթարկել հետիոտնին․ կան 1 զոհ, մի քանի վիրավորներ․ ՖՈՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 10-ին, ավտովթար-մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում թիվ 59 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Շահեն Մանուկյանի վարած Nissan մակնիշի և 31-ամյա Արտյոմ Լևոնյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո մեկ այլ Mercedes մակնիշի 98 VA 999 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթակել վարորդ Ա․ Լևոնյանին, Երևանի բնակիչ 39-ամյա Կարեն Խաչատրյանին և Գեղարքունիքի մարզում հաշվառված, Երևանում բնակվող 26-ամյա Հրայր Հակոբյանին։
Ավտովթարի հետևանքով վարորդներից Շ․ Մանուկյանը, վերջինիս ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանում բնակվող 37-ամյա Հովհաննես Ասրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ Ա․ Լևոնյանը և Կ․ Խաչատրյանը Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ճանապարհին Ա․ Լևոնյանը, գիտակցության չգալով՝ մահացել է։ Իսկ Հ․ Հակոբյանը նույն հիվանդանոցային համալիր բուժօգնության է դիմել այսօր, ժամը 08։15-ին։ Ժամը 06։50-ին էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել վարորդներից Մովսես Հախինյանը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։
Վթար-վրաերթի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել են բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը։
Փաստի առթիվ Ա․ Գասոյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեկան գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են պահանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1627 դիտում
20:15 12-11-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (10.11.2024 թ․)