33772 դիտում
17:33 11-06-2023
Խոշոր ավտովթար և մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի և հայտնվել գազախողովակի տակ. կա 1 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Տափերական - Նոր Կյանք գյուղամիջյան ճանապարհին բախվել են Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել նշված խաչմերուկի կանգառում գտնվող հետիոտնին, ապա առաջ ընթացել և բախվել գազատար խողովակին։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Nissan-ի վարորդը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանն ու Ոստիկանության Արարատի բաժնի օրվա պատասխանատու հերթապահ, հերթապահ մասի պետ Մարտին Հակոբյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խումբը։
Տեղում ծառայություն են կատարում ՃՈ ավագ տեսուչ Տարոն Մալխասյանն ու տեսուչ Միսակ Սողոյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, որ «Գազպրոմի» աշխատակիցները իրենց աշխատանքը կատարեն։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։
Վթար-վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոտիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+