ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծանոթացել է նոր պարեկային ծառայության աշխատանքներին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կառավարության աշխատակազմի, արդարադատության նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների հետ ծանոթացել է նոր պարեկային ծառայության աշխատանքներին։
«Ընդառաջելով ՀՀ կառավարության խնդրանքին՝ Միացյալ նահանգներն հպարտությամբ աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և պարեկային ծառայողների ուսուցման աշխատանքներին։ Մեր ընդհանուր նպատակը իրավապահ հարցերի շուրջ համագործակցության ընդլայնումն է, ոստիկանների ուսուցման և հանրությանը գերազանց ծառայելու ստանդարտների արդիականացումը»,- գրված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։