211652_close_icon
views-count1855 դիտում article-date 15:45 09-08-2021

Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները մտադիր են կանխել «նախկինների» վերադարձը․ NEWS.am

Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման դեմ: Գրում է NEWS.am-ը։

Բողոքի պատճառն այն է, որ աշխատողներն Արեւիկ Մկրտչյանին կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի կամակատարն են համարում: Հիշեցնենք, որ Խաչատրյանը հեռացվել էր աշխատանքից նույն քաղաքապետարանի կողմից՝ աշխատանքի վատ կազմակերպման համար:

«Մենք նախկինների վերադարձը թույլ չենք տա»,- հայտարարում են բողոքի ակցիային հավաքված աշխատակիցները:

Մկրտչյանը դեռ չի հանդիպել աշխատակիցների հետ: Խաչատրյանի «աջ ձեռքի» նշանակումից վրդովված աշխատակիցները պահանջում են խորհրդի նիստ անցկացնել:

Աշխատակիցներն այգու ներկայիս տնօրեն Վլադիմիր Սիմոնյանից դժգոհություն չունեն:

«Եթե քաղաքապետարանն այդքան անհանգստացած է կենդանաբանական այգու իրավիճակով, ապա ավելի լավ է բարձրացնել աշխատավարձերը: Աշխատողներն ընդամենը 71 հազար են ստանում՝ ամբողջ օրը արեւի տակ»,- բողոքում են աշխատակիցները:

Ուրբաթ օրվանից տնօրենի գրասենյակի դուռը կնքված է, իսկ վարչական շենքի մուտքը՝ փակ:

Մանրամասն՝ սզբնաղբյուր կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր